Ridesharing

Երբ հասնենք 85%, մենք կգործարկենք մի հարթակ, որը թույլ կտա համատեղ օգտագործել մեքենաները։ Վերջին տարիներին ինտերնետի և բջջային ծրագրերի տարածման արդյունքում ridesharing-ը սկսել է թափ հավաքել և արդեն լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

 Armenian Messenger Icon

Ridesharing

Ridesharing-ը տաքսիների և հասարակական տրանսպորտի հարմարավետ այլընտրանք է: Այն իրենից ներկայացնում է այլ ուղևորների հետ համատեղ ուղևորություն: Սա լավ տարբերակ է տրանսպորտային ծախսերը նվազեցնելու, երթևեկության խցանները վերացնելու և տրանսպորտային միջոցների արտանետումները նվազեցնելու համար:

Հայկական Ridesharing

Հայկական Ridesharing-ը կլինի նոր անվտանգ ծառայություն, որը կկապի նույն երթուղով ճանապարհորդող մարդկանց: Օգտագործողին միայն պետք կլինի նշել իր երթուղին և ճանապարհորդության ամսաթիվը, հավելվածը նրան կառաջարկի առավել հարմարավետ տարբերակները: Հայկական նոր Ridesharing ծառայության հետ դուք կկարողանաք խնայել ձեր գումարն ու ժամանակը։ Մեր թիմը և Coin-ի սեփականատերերը այս նախագծից եկամուտ չեն ստանալու։ Այս նախագծի հիմնական նպատակն է բարելավել հասարակական տրանսպորտի ոլորտը և նվազեցնել արտանետումները:

Նոր հնարավորություններ

Դուք կկարողանաք օգտվել Ridesharing ծրագրից և՛ որպես վարորդ, և՛ որպես ուղևոր:

Հասեք ձեր նպատակակետին առանց հասարակական տրանսպորտ փոխելու։

Գտեք նոր ընկերներ, ովքեր ապրում են ձեր համայնքում և ունեն ամենօրյա ձեր երթուղուն նման երթուղի։

Օգտագործելով քիչ մեքենաներ մենք կնվազեցնենք օդի աղտոտումը և կբարելավվենք շրջակա միջավայրի որակը:

Ինչպես է աշխատում հավելվածը

Ուղևորների համար

Եթե դուք ուղևոր եք և փնտրում եք ճանապարհորդելու հարմար միջոց, այդ դեպքում ձեզ պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելված, նշել ձեր երթուղին, ճանապարհորդության ամսաթիվը և մարդկանց թիվը: Մեր համակարգը թույլ կտա ձեզ ընտրել, թե ում հետ եք ցանկանում ճանապարհորդել և ուղևորությունից հետո գնահատական տալ:

Վարորդների համար

Եթե դուք վարորդ եք և փնտրում եք ուղեկցի, այդ դեպքում Ridesharing-ը գումար խնայելու լավագույն միջոցն է: Պարզապես պետք է նշել հավելվածում, որտեղ և երբ եք ուզում վերցնել ուղևորին: Այս ծրագիրը կդարձնի ձեր ուղևորությունը ավելի հետաքրքիր և արդյունավետ:

Ինչու՞ օգտվել Ridesharing հավելվածից:

Օգտագործելով Ridesharing-ը դուք հնարավորություն կունենաք խնայել ձեր վառելիքի վրա ծախսվող գումարը։ Մեր հավելվածի հետ դուք կհանդիպեք նոր հետաքրքիր մարդկանց, ձեռք կբերեք նոր ընկերներ և պարզապես ուրախ ժամանակ կանցկացնեք: Բացի այդ, ինչքան շատ մարդ կօգտվի այս ծառայությունից, այնքան քիչ ավտոմեքենաներ կլինեն ճանապարհների վրա, ինչը նշանակում է, որ կկրճատվեն խցանումները և արտանետումները։

Հիմնական տարբերությունը այլ հավելվածներից

Մեր ծառայության ամենակարևոր տարբերությունն այլ հավելվածներից այն է, որ Ridesharing-ը վարորդից կամ ուղևորներից հավելվածը օգտագործելու համար ոչ մի գումար չի գանձում։ Մեր հիմնական խնդիրն է օգնել մեր երկրի զարգացմանը և բարձրացնել քաղաքացիների բարեկեցության մակարդակը:

Մեկ այլ կարևոր տարբերությունն այլ հավելվածներից այն է, որ մեր ծառայությունը հիմնված կլինի բլոքչեյն տեխնոլոգիայի վրա: Դա կլինի անվտանգ հարթակ, որտեղ բոլոր գործարքները պաշտպանված կլինեն smart պայմանագրերով, և յուրաքանչյուր պլատֆորմի մասնակից կարող է հեշտությամբ վերանայել դրանք: