Հայկական Բաց Բլոքչեյն Հարթակ

Մենք հասել ենք 70%-ի, ինչը նշանակում է, որ մենք պատրաստ ենք սկսել նոր հայկական Բաց Բլոքչեյն Հարթակ նախագիծը: Այն կապահովի թափանցիկություն և անվտանգություն տնտեսության բազմաթիվ ոլորտներում և տարբեր կազմակերպություններում։

 Armenian Messenger Icon

Բաց Բլոքչեյն Հարթակ

Սա թվային ապակենտրոնացված տվյալների շտեմարան է, որը ստեղծված է այնպես, որ ցանկացած օգտվող կարող է հետևել տեղեկատվությանը: Բոլոր տեղեկությունները կարող են միաժամանակ օգտագործվել և տարածվել լայն հանրային ցանցի վրա:

Մեր հարթակը կլինի ապակենտրոնացված և լիովին ինքնավար: Այն չի ունենա մեկ ձախողման կետ, քանի որ այն կաշխատի հազարավոր կամավոր համակարգիչների օգնությամբ, ինչը նշանակում է, որ այն երբեք չի կարող անջատվել: Ավելին, օգտագործողների անձնական տվյալները մնալու են իրենց համակարգիչների վրա, իսկ բովանդակությունը, օրինակ, հավելվածները, տեսանյութերը և այլն, լիովին կվերահսկվեն իրենց ստեղծողների կողմից, ոչ թե հոստինգ ծառայություններով սահմանված կանոններով:

Մեր հարթակը ունենալու է նաև smart պայմանագրեր: Smart պայմանագիրը նման է սովորական պայմանագրի, բայց թվային է և ներկայացված է հարթակում պահվող փոքրիկ համակարգչային ծրագրով: Ավելի կոնկրետ, smart պայմանագիրն այնպիսի ծրագրային գործիք է, որը պահպանում է համաձայնության պայմանների համաձայնեցման կանոնները: Քանի որ smart պայմանագրերը վերացնում են երրորդ կողմի կախվածությունը գործարար հարաբերություններ հաստատելու գործում, համաձայնության կողմերը կարող են անմիջական միմյանց հետ գործարքներ կատարել:

Ապակենտրոնացված հավելվածներ

Dapps - ը ապակենտրոնացված և թափանցիկ ծրագրեր են, որոնք չեն աշխատում մեկ համակարգչի վրա, փոխարենը դրանք տարածվում և վերահսկվում են ցանցի բոլոր օգտագործողների կողմից:

Մեր պլատֆորմը կլինի բաց կոդով բլոքչեյնի հարթակ, որը թույլ կտա օգտվողներին ստեղծել իրենց «ապակենտրոնացված» հավելվածները և smart պայմանագրերը: Այն նաև հնարավորություն կտա թողարկել կրիպտոարժույթներ:

Այլևս կարիք չի լինի սկսել զրոյից եթե ցանկանաք մշակել ծրագիր, որը հիմնված է բլոքչեյն տեխծնոլոգիայի վրա։ Դուք կարող եք օգտագործել մեր ծրագրային ապահովումը, որը կտրամադրի ապակենտրոնացված կոդ:

Բլոքչեն տեխնոլոգիայի առավելությունները

Թափանցիկություն

Այն հնարավորություն կտա գրանցել բաց կոդով տվյալների մեծ բազա: Երբ տվյալները գրանցվում են, դրանք այլևս չեն կարող թաքնված լինել հանրությունից:

Ապակենտրոնացում

Ոչ ոք չի վերահսկում համակարգի գործունեությունը: Բոլոր օգտագործողները հավասար իրավունքներ ունեն

Անվտանգություն

Ինֆորմացիան պահվում է բազմաթիվ սերվերների և համակարգիչների մեջ, ինչն ապահովում է նրա անվտանգությունը

Արդյունավետություն

Տվյալները թարմացվում են իրական ժամանակում, իսկ smart պայմանագրերը զգալիորեն կրճատում են սխալների հնարավորությունը և բարձրացնում աշխատանքի արագությունը:

Գաղտնիություն

Բլոքչեյնի տվյալները կարող են լինեն լիովին կոդավորված և լինել մատչելի միայն այն օգտվողների համար, ովքեր ունեն ապակոդավորման բանալիներ

Armenia Open Coin

Բացի Հայաստանի զարգացման գործում ունեցած ներդրումից, դուք նույնպես կստանաք շահութաբաժիններ և այլ անհատական օգուտներ:

Այս փուլում մենք կթողարկենք առաջին հայկական կրիպտոարժույթը` Armenia Open Coin-ը: Armenia Open Coin-ի օգնությամբ դուք կկարողանաք կատարել տարբեր գործարքներ միջազգային կրիպտոհարթակների վրա և գումար վաստակել:

Յուրաքանչյուր Armenia Coin-ի համար դուք կստանաք 10 Armenia Open Coin:

1 Armenia Coin = 10 Armenia Open Coin

Հայաստանի Բաց Բլոքչեյն Հարթակ նախագիծը կօգնի լուծել մի շարք խնդիրներ

  • Coin
    Քվեարկության Համակարգ

    Արդար և թափանցիկ քվեարկության համակարգ ունենալու համար մենք մտադիր ենք ստեղծել քվեարկության համակարգ, որը հիմնված կլինի բլոկչեյն տեխնոլոգիայի վրա: Նման համակարգը հնարավորություն կտա ընտրողներին քվեարկել առցանց, ինչը, իր հերթին, կխնայի իրենց ժամանակը և կվերացնի ձայները կեղծելու հնարավորությունը: Ընտրողի ձայնը ավտոմատ գրանցվելու է, և ոչ ոք չի կարողանա ջնջել կամ փոխել այն: Մեր համակարգը կներառի` ընտրողների գրանցում, ինքնության հաստատում և ձայների թվային հաշվարկ: Մենք կստեղծենք արդար ընտրության ամենաարդյունավետ ձևը:

  • Coin
    Առողջապահություն

    Արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրումը մեծապես կախված է տեխնոլոգիական առաջընթացից և, մասնավորապես, ինֆորմասցիան հեշտությամբ գրանցելու, պահելու և փոխանակելու կարողությունից: Մենք կկառուցենք ապակենտրոնացված բլոկչեյնի պլատֆորմ, որը կպահպանի հիվանդի առողջական վիճակի մասին գրառումները: Միայն private key ունեցող մարդիկ կկարողանան մուտք գործել համակարգ: Դուք այլևս ստիպված չեք լինի հիվանդանոց գնալ բժշկական պատմության համար։

  • Coin
    Կառավարման բարելավում

    Մեր բլոքչեյն հարթակը կարող է փոխել կառավարության աշխատանքը, բարելավել ինֆորմացիայի գեներեցման արդյունավետությունն ու թափանցիկությունը: Բլոքչեյն համակարգով մենք կարող ենք բարելավել պետական ​​ապարատի եֆֆեկտիվությունը: Դա դրական ազդեցություն կունենա ամբողջ տնտեսության վրա: Օրինակ, հարկային դաշտում օգտագործելով ֆինանսական հաշվետվությունների ավտոմատ վերահսկման համակարգը, ինֆորմացիան այլևս կեղծվելու կամ փոփոխելու հնարավորությունը չի լինի, ինչի արդյունքում ոչ ոք չի կարողանա խուսափել հարկերից: Այսպիսով, մենք կավելացնենք ժողովրդի վստահությունը կառավարության ապարատին:

  • Coin
    ICO և Crowdfunding

    Նախավաճառքը հիանալի միջոց է կրեատիվ ստարտափների համար գտնել ֆինանսավորում։ Հայաստանում նախավաճառքը բավականաչափ թափանցիկ չէ և հետևաբար մասնակիցների միջև վստահություն չկա: Արդյունքում, շատ նորարարական նախագծեր չեն իրականացվում: Մենք մտադիր ենք ստեղծել բլոքչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված բազմաֆունկցիոնալ հարթակ, որը հնարավորություն կտա ինվեստորներին հետևել ամբողջ գործընթացին։

  • Coin
    Բարեգործական Ծրագրեր

    Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր նվիրաբերած յուրաքանչյուր ցենտ կփրկի կյանքեր, որտեղ բարեգործությունը կարող է կատարվել նվազագույն ծախսերով, որտեղ դուք կարող եք հետևել ձեր նվիրատվության ամբողջ ուղին, դուք կկարողանաք տեսնել, թե ում եք դուք օգնում: Բաց բլոքչեյն հարթակի միջոցով մենք կկառուցենք ապակենտրոնացված ինքնավար բարեգործական համակարգ: