Դրամական Փոխամցումներ Դեպի Հայաստան

Երբ հասնենք 40%, դուք արդեն կկարողանաք օգտվել մեր Դրամական Փոխանցումների համակարգից։ Այն կլինի ամենաարագ և ամենաէժան դրամական փոխանցումների ծառայություններից մեկը:

Sold Coins

Դրամական Փոխամցումներ

Armenia Coin-ի դրամական փոխանցումը կլինի գումարի փոխանցման ամենաանվտանգ եղանակներից մեկը, որը թույլ կտա անմիջապես կատարել դրամային փոխանցումներ դեպի Հայաստան `առանց բանկային հաշվի բացման։

Ինչպես հայտնի է, հայրենիքից դուրս ապրող հայերի թիվը շատ ավելին է, քան Հայաստանում, նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում ունի բարեկամներ կամ ընկերներ, և նրանց պարբերաբար գումար է ուղարկում:

Եթե ​​հետևել վիճակագրությանը, ապա պարզ կդառնա որ տարեցտարի դրամական փոխանցումների քանակը դեպի Հայաստան ավելանում է։ Բոլոր փոխանցումները հիմնականում կատարվում են բանկերի միջոցով և բարձր կոմիսիոն վճարներով։ Սա հիմնական պատճառներից մեկն է, որը մեզ ստիպեց գտնել ավելի հարմարավետ լուծում դեպի Հայաստան գումարներ փոխանցելու համար:

Ամենապարզ

Մեր փոխանցման համակարգը հեշտ և պարզ կլինի ինչպես ուղարկողի այնպես էլ ստացողի համար:

Ամենամատչելի

Միջազգային դրամական փոխանցումների համեմատ մեր դրամական փոխանցումների համակարգը կլինի ամենաէժանը:

Ամենաապահով

Մեր դրամային փոխանցումների համակարգը կլինի ամենաապահով գումար ուղարկելու միջոցը դեպի Հայաստան:

Ամենաարագ

Ի տարբերություն ավանդական դրամական փոխանցման մեթոդների, մեր դրամական փոխանցումների համակարգը կխնայի ձեր ժամանակը:

ՈՒղարկող

Armenia Coin դրամական փոխանցումների միջոցով դեպի Հայաստան գումար ուղարկելը կլինի շատ ավելի պարզ՝ առանց լրացուցիչ վճարների և հարկերի։

Ստացող

Շնորհիվ մեր ծառայության, դուք կկարողանաք գումար ստանալ աշխարհի ցանկացած կետից: Փոխանցումը կկատարվի մի քանի րոպեների ընթացքում առանց միջնորդների:

Armenia Coin դրամական փոխանցումների համակարգը թույլ է տալիս անմիջապես գումար ուղարկել ցանկացած վայրից `առանց բանկային հաշվի բացման: Armenia Coin փոխանցման ծառայությունը հարմար կլինի ոչ միայն անձնական օգտագործման, այլեւ բիզնեսի համար: Այս ծառայության եկամուտները կուղղվեն Armenia Coin-ի այլ նախագծերի զարգացմանը:

Հիմնական քայլեր

Քայլ 1:

Մուտք գործել համակարգ

1

Քայլ 2:

Մուտքագրել տվյալները

2

Քայլ 3:

Գումարը փոխանցել վարկային քարտով

3

Քայլ 4:

Հայաստանում գտնվող ստացողը կստանա գումարը առանց որևէ դժվարության

4
coins

Ինչպես է աշխատում համակարգը

Մեր համակարգով դուք կարող եք գումար փոխանցել ցանկացած մեկին, ով գտնվում է Հայաստանում: Տրանսֆերտները հասանելի կլինեն մի քանի արժույթներով `ԱՄՆ դոլարով (USD), եվրոյով EUR) և ռուսական ռուբլիով (RUB): Ժամանակի ընթացքում մենք կավելացնենք այլ fiat և կրիպտոարժույթներ:

Փոխանցման գործընթացը կտևի ընդամենը մի քանի վայրկյան: Armenia Money դրամական փոխանցումների համակարգը կլինի լավագույն միջոցը արագ և անվտանգ գումար փոխանցելու Հայաստանում գտնվող ընկերներին և բարեկամներին։