Ապագա սերունդների ներուժը

Բարձր ցուցանիշներ   ակադեմիական ոլորտում

Հայերը միշտ էլ առանձնացել են իրենց գիտական ձեռքբերումներով և նորարարական գաղափարներով: 2006 թ.-ին Ռիչարդ Լինի ու Տատու Վանհանենի կողմից իրականացրած հետազոտությունից պարզ է դառնում, որ Հայաստանում IQ-ի միջին ցուցանիշը 94 է, իսկ համաշխարհային վարկանիշում նա զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Սովորաբար հայ ընտանիքի կարգավիճակը գնահատվում է ոչ թե նրանց վաստակած գումարի չափով, այլ դպրոցում և համալսարանում իրենց երեխաների սովորելու մակարդակով:

Շախմատի ապագա չեմպիոններ դաստիրակելու ճանապարհը

Հայաստանում շախմատը ոչ թե խաղ է, այլ կյանքի մոտեցումը, դա ազգային հակում է: 2011թ-ից սկսած շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի Հանրապետության տարրական դպրոցում: Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը օգտագործել է շախմատը ապագա սերունդների դաստիրակման համար: Հայերը գտել են ուժեղ բնավորությամբ և մարտական ոգով ապագա չեմպիոնների մեծացնելու հիանալի եղանակը:

Երիտասարդ ինժեներները

ՀՀ-ում արդեն թողարվկել է նոր ծրագիր, որի համաձայն առաջատար ավագ դպրոցներում կդասավանդվի ռոբոտաշինություն առարկան: Ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել ստանալու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման և ռոբոտաշինության բնագավառներում: Այն աշակերտների մոտ կզարգացնի ինժեներական մտածելակերպը, ինչպես նաև պոտենցիալ ուսանողներին կպատրաստի տեխնիկական համալսարաններում սովորելուն: