Միջազգային Թվային Դրամապանակ

Երբ հասնենք 5% - ին, մենք կսկսենք մեր նախագծերի իրականացումը, որոնք նորարարություն կլինեն հայկական շուկայում: Առաջին քայլը կլինի բազմարժութային միջազգային Թվային Դրամապանակի ստեղծումը:

Թվային Դրամապանակ

Թվային դրամապանակը էլեկտրոնային դրամապանակ է, որը պահում է ձեր անձնական և հանրային կրիպտոբանալիները, որոնք թույլ են տալիս ձեզ ուղարկել և ստանալ կրիպտոարժույթներ, բլոքչեյնի միջոցով, ինչպես նաև հետևել ձեր հաշվեկշռին: Անձնական բանալիները նման են ձեր բանկային հաշիվ մուտք գործելու համար PIN- ին, իսկ հանրային բանալիները նման են ձեր բանկային հաշվեհամարին: Եթե ցանկանում եք օգտագործել կրիպտոարժույթ, ապա ձեզ հարկավոր է թվային դրամապանակ:

Եթե ​​դուք սկսնակ եք կրիպտոաշխարհում և ցանկանում եք ծանոթանալ կրիպտոարժույթներին և բլոքչեյն տեխնոլոգիային, ապա նախ պետք է հասկանալ, թե ինչ է թվային կրիպտոդրամապանակը: Կրիպտոդրամապանակները աշխատում են սեյֆի պես: Ոչ ոք չի կարող կորցնել իրենց սեյֆի բանալիները, որպեսզի չկորցնի իր սեփականությունը։ Կրիպտոդրամապանակները աշխատում են գրեթե նույն կերպ, բայց ֆիզիկական բանալիների փոխարեն մենք ուշադիր պահում ենք մեր թվային բանալիները:

Ստանալով մեր թվային դրամապանակը, դուք կկարողանաք պահել հարյուրավոր թվային արժույթներ մեկ տեղում։ Մեր թվային դրամապանակի միջոցով դուք կկարողանաք նաև ուղարկել և ստանալ տարբեր կրիպտոարժույթներ:

Բազմարժույթային ֆունկցիա Առք և վաճառք Փոխանցումներ ERC20 token-ներ

Թվային Դրամապանակի ֆունկցիաները

Բազմարժույթային ֆունկցիա

Կրիպտոարժույթ ձեռք բերելու համար ձեզ հարկավոր կլինի թվային դրամապանակ։ Մեր թվային դրամապանակը թույլ կտա ձեզ պահել մի քանի տեսակի կրիպտոարժույթ մեկ վայրում։

Առք և վաճառք

Սա բացառիկ առանձնահատկություն է, ոչ բոլոր թվային դրամապանակները նման ֆունկցիա ունեն: Դուք կկարողանաք կատարել գործողություններ կրիպտոարժույթների հետ ձեր դրամապանակի օգնությամբ:

Փոխանցումներ

Մեր թվային դրամապանակը ձեզ հնարավորություն կընձեռի կրիպտոփոխանցումներ կատարել։ Ի տարբերություն մյուս թվային դրամապանակների դա կկատարվի շատ հեշտ և արագ։

ERC20 token-ներ

Մեր դրամապանակը նաև հնարավորություն կտա ձեզ պահել ERC20 հետ համատեղելի token-ներ: Այս առանձնահատկությունը բնորոշ է թվային դրամապանակների որոնք հիմնված են Ethereum բլոքչեյն հարթակի վրա։

Լավագույն ֆունկցիաները մեր թիմի անդամների համար

1

Պասիվ եկամուտ

Այս նախագծից ստացված եկամտի 40% -ը ուղղվելու է նրա զարգացմանը, իսկ մնացած 60% -ը կբաշխվի Armenia Coin-ի սեփականատերերի միջև ըստ իրենց ներդրումների չափի: Երբ մեր օգտվողների թիվը մեծանա, շահառուների պասիվ եկամուտը նույնպես կաճի։ Որքան շատ Armenia Coin դուք ունենաք, այնքան շատ շահույթ կստանաք:

Երբ մենք ստեղծենք անվտանգ թվային դրամապանակ, այն կունենա ինչպես առցանց տարբերակ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակ, ավելի շատ մարդիկ կսկսեն օգտագործել, բայց միայն դուք հնարավորություն կունենաք օգտվել նրա առավելություններից:

2

Ոչ մի հավելյալ վճար

Եթե դուք արդեն մեր թիմի անդամն եք, դուք կարող եք օգտագործել լավագույն միջազգային թվային դրամապանակներից մեկը անվճար: Սա նշանակում է, որ դուք չեք վճարելու ծառայությունների համար:

computer
Միջազգային
Online
Դրամապանակ

Կրիպտոարժույթի հետ աշխատելու լավագույն տարբերակը online դրամապանակներն են, որոնք թույլ են տալիս պահել ձեր կրիպտոարժույթները մեկ տեղում և որոնք հասանելի են աշխարհի ցանկացած կետից։ Online դրամապանակը կրիպտոարժույթների համար ամենատարածված դրամապանակն է: Դուք կարող եք օգտագործել online դրամապանակներ համակարգչի, նոթբուքի և բջջային սարքերի միջոցով, եթե միայն դրանք ունեն ինտերնետային կապ:

Online դրամապանակները հարմար են, կարող են պարունակել մի քանի արժույթ և գաղտնիության համար օգտագործում են VPN:

Անվտանգություն

Անվտանգությունը թվային դրամապանակների ամենակարևոր ֆունկցիաներից է: Ապահով թվային դրամապանակները պետք է պաշտպանեն օգտվողների private key-երը: Քանի որ ձեր գաղտնիությունն ու անվտանգությունը մեզ համար շատ կարևոր են, մեր դրամապանակը կօգտագործի այնպիսի անվտանգության համակարգեր, ինչպիսիք են `հիմնական անվտանգության համակարգը, private key-երի կառավարման համակարգը, զարգացման գործընթացի անվտանգության համակարգը և օգտագործողի վարքագծի անվտանգության համակարգը:

computer
Առավելություններ

Հարմար գրաֆիկական ինտերֆեյս

Հեշտ օգտագործվող ինտերֆեյս տարբեր օգտակար հատկանիշներով։

Բազմարժույթային

Մենք կներառենք գրեթե բոլոր կրիպտոարժույթները։ Դուք այլևս կարիք չեք ունենա պահել մի քանի դրամապանակ:

Անվտանգություն / Անոնիմություն

Մուտք գործելու համար պետք չի լինի հավելյալ ինքնությունը հաստատող տվյալներ։

coins
Մեր Քայլերը

Հավելվածներ

Դուք կկարողանաք կառավարել ձեր կրիպտոարժույթները online և հեռախոսի միջոցով։

Fiat Արժույթներ

Երբ հասնենք 15%-ին, մենք դրամապանակին
կինտեգրենք նաև Fiat արժույթներ։

Նոր Կրիպտոարժույթներ

Ժամանակի ընթացքում մեր դրամապանակին
կավելացնենք նոր կրիպտոարժույթներ:

Կառավարեք ձեր կրիպտոարժույթները հեռախոսի միջոցով և online:

iOS

ANDROID

WEB

Մեր միջազգային թվային դրամապանակին ինտեգրվելու է մեծ քանակությամբ կրիպտոարժույթներ(100+):
Պահեք միայն մեկ դրամապանակ ձեր բոլոր կրիպտոարժույթների համար: