Հայաստանը որպես ԽՍՀՄ-ի նորարարական կենտրոն

Հայաստանի մրցակցային առավելությունները ՏՏ ոլորտում

ՏՏ ոլորտը վերջին տասնամյակում արագ աճ է արձանագրել և դարձել է Հայաստանի տնտեսության առավել դինամիկ և միջազգայնորեն մրցունակ ոլորտներից մեկը: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություններ է բացում: Նոր տեխնոլոգիաները կարող են կիրառվել ինչպես գործող ոլորտների փոխակերպման, այնպես նոր ոլորտների ստեղծման համար: Ծանոթանանք Հյաստանում գործող ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին, որոնք ապացուցում են, որ Հայաստանը կարող է առաջին տեղը զբաղեցնել ՏՏ ոլորտում:

Հայկական սմարթֆոններ և պլանշետներ

Armphone-ը և ArmTab-ը նախագծվել են Հայաստանում TSD հայկական ընկերության կողմից: Հայկական ինտերֆեյսը, նկարները և զանգերը սմարթֆոնների և պլանշետների հիմնական հատկանշական կողմերն են: Սարքավորումների արտադրության հիմնական նպատակներից մեկը բրենդի ստեղծումն է, որը Հայաստանն առավել ճանաչելի կդարձնի համաշխարհային շուկայում:

TUMO - նորարարական կրթական կենտրոն

TUMO-ն անվճար ուսումնական կենտրոն է 12-18 տարեկան բոլոր երեխաների համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Այնտեղ երեխաները կարող են ուսումասիրել ծրագրավորում, անիմացիաների, խաղերի ստեղծում, ռոբոտաշինությունը, 3D դիզայնը և շատ այլ ուղղություններ: Ներկայումս Հայաստանում գործում է 4 TUMO կենտրոն, որտեղ հաճախում են տարեկան մինչև 10 000 ուսանող:

PicsArt Armenia

PicsArt-ը լուսանկարների խմբագրիչ է, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում: PicsArt-ը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել, խմբագրել նկարները և կիսվել հիասքանչ պատկերներով: Այն ունի գրասենյակներ Երևանում և Սան Ֆրանցիսկոյում: Բջջային հավելվածը ունի ավելի քան 250 մլն ներբեռնումներ և 65 միլիոն ակտիվ օգտատերեր: PicsArt-ը 2015թ-ի Google Play-ի կողմից ճանաչվել է լավագույն հավելվածներից մեկը:

Joomag Armenia

Joomag-ը հարթակ է, որը առաջարկում է ինտեգրված լուծումների յուրաքանչյուր բովանդակության մարկետինգի, թվային հրատարակչության, կորպորատիվ հաղորդակցության և վաճառքի համար: Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ-ին 4 հայ ծրագրավորողների կողմից և ունի մասնաճյուղեր Հայաստանում, Սանտա Մոնիկայում, Մյունխենում և Մոսկվայում: Այս թվային հարթակը օգտագործվում է «Cosmopolitan», «Vogue», «Harper's Bazaar», «Men's Health», «IBM», «KFC», «Levi's» և շատ այլ հայտնի ընկերությունների կողմից: